Տարածաշրջան - «Կոնկրետ քայլեր չկատարելու դեպքում այս դանդաղ պատերազմը լինելու է երկարաժամկետ»

ԱՄՆ Պետդեպարտամենտը հուլիսի 4-ին շփման գծում տեղի ունեցած դեպքերի հետ կապված հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ը՝ կոչ անելով կողմերին՝ զերծ մնալ ցանկացած ռազմական գործողությունից: Միաժամանակ ՄԱԿ-ը խստորեն հորդորում է կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա բռնությունը կանխելու նպատակով:

 

«Ամենասեղմ ժամկետներում բանակցային սեղանի շուրջ բարի կամքով վերադառնալը միակ ճանապարհն է՝ լուծելու այս երկարատև ու վտանգավոր հակամարտությունը»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին հայտարարություն են տարածել` կոչ անելով զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների:

 

 

Նյութն ամբողջությամբ՝  https://168.am/2017/07/08/817125.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ