«Տեսակետ» մամուլի ակումբ - Իրեն էլ կհալածեն. 90 ամյա երգիծաբանի ցավը

Երգիծաբան, ասմունքող, բանաստեղծ  Հրանտ Ղազարյանը (Հորիզոն) նշում է ծննդյան 90 ամյակը: Երգիծաբանը կատակում է՝  երկրորդ երիտասարդության շրջանն է սկսում իր համար:

Հրանտ-Հորիզոնի  ընկերը՝ երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց երգիծաբանի անցած ուղին և նշեց, որ երգիծաբանը լավագույնս նմանակել է Հովհաննես Շիրազին: Վերջինս լսելով այդ նմանակումները ասել է.» Էդոր ասեք, թող քիչ նմանակի ինձ, թե չէ իրեն էլ կհալածեն…»:

 

Երգիծաբան, ասմունքող, բանաստեղծ  Հրանտ Ղազարյանը (Հորիզոն) նշում է ծննդյան 90 ամյակը: Երգիծաբանը կատակում է՝  երկրորդ երիտասարդության շրջանն է սկսում իր համար: Հրանտ-Հորիզոնի  ընկերը՝ երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց երգիծաբանի անցած ուղին և նշեց, որ երգիծաբանը լավագույնս նմանակել է Հովհաննես Շիրազին: Վերջինս լսելով այդ նմանակումները ասել է.» Էդոր ասեք, թող քիչ նմանակի ինձ, թե չէ իրեն էլ կհալածեն…»:

 

 

 

 

 

 

Հունիսի 28-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ, Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը, անհայտ կորած ազատամարտիկների մայր և տիկին (անունները կճշտվեն): Թեման՝ «Հունիսի 29-ին՝ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան ընդառաջ: Ներկայիս գործընթացները, Խորհրդի և Հանձնաժողովի գործունեությունը, տարվող աշխատանքները, ծրագրերը: Արցախյան հիմնախնդիր. զարգացումներ, գնահատականներ»:

Հունիսի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Վահե Թումանյանը, միևնույն համալսարանի Ֆինանսներ և  վերահսկողություն ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Սամվել Ղարիբյանը և բակալավրիատի շրջանավարտներ Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը: Թեման՝ «Շրջանավարտները հայտնվել են փակուղու առջև: Ունենալով հայկական պետական նմուշի գերազանցության դիպլոմ, որը տրամադրվում է 90% ՄՈԳ ունենալու դեպքում՝ նրանք չեն կարողանում ստանալ տարկետման իրավունք և ապահովել շարունակական կրթության իրավունքը։ Օրենսդրական ի՞նչ բացի մասին է խոսքը, ինչու՞ ուս. հաստատության ներքին կարգը չի համապատասխանեցվել ՀՀ օրենսդրությանը և առաջացնում է թյուրիմացություն: Դիմումներ ԿԳՆ, ԱԳՆ, ՀՀ վարչապետին և այլն. պատասխաններ: Բանախոսների հետագա քայլերը»:     

 

 

Ժամը 13.00 հյուրերն են էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ «Ո՞րն է ամառային ճիշտ սննդակարգը, և ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից ամռան շոգերին: Մթերքի պահածոյացման շրջան. անվտանգության պահպանման կանոնները: Թատրոնների դիմաց, այգիներում, հատկապես մանկական ժամանցի բացօթյա վայրերում իրականացվող փողոցային առևտուրն ու դրա վտանգները»:

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ