Մամուլ - Ադրբեջանը իր էությամբ ահաբեկչական պետություն է. Էդուարդ Շարմազանով. 168.am

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել է նաեւ արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

 

Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտարարել է, որ շփման գծում լարվածության միակ պատասխանատուն Ադրբեջանն է։ Նրա խոսքով՝ բանակցություններում Ադրբեջանը մտել է փակուղի, չի կարողանում քաղաքական կամք գտնել՝ իրականացնելու Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պարտավորվածությունները եւ առիթներ է փնտրում լարումներ մտցնելու։ «Երկու կողմերի բոլոր զոհերի պատասխանատուն եւ մեղավորը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է։ Երեկվա դեպքի հետ կապված էլ նույնը կասեմ, որ միակ մեղավորը, պատասխանատուն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, որովհետեւ անթույլատրելի է սեփական քաղաքացիներին դարձնել վահան, այնուհետեւ թաքնվել նրանց՝ մանկահասակ երեխաների թիկունքում՝ փորձելով քո սեփական ահաբեկչական էությունը քողարկել»,- նշել է Շարմազանովը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ