Մամուլ - «Բաքվի դիրքորոշումն անհեռանկարային է». 168.am

«Ինչպես գիտենք, դա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բոլորովին էլ առաջին հանդիպումը չէ, որի նախօրեին նման ձևով սրվում է իրադրությունը։ Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև՝ առերևույթ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է և միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, Ղարաբաղյան կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը։

 

Իսկ Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջընթացի հարցում այն անհեռանկարային է, և շատ ցավալի է, որ Բաքվում մինչ օրս ոչ բոլորն են դա ընկալել ու խաղում են խաղաղ բնակիչների, առաջին հերթին՝ սեփական քաղաքացիների կյանքի հետ»,- 168.am-ին ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով Ավստրիայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաշեմին ադրբեջանական զինուժի վերջին սադրանքը, երբ Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից կրակ է բացվել հարավային ուղղությամբ գործող հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ, այդպիսով՝ հայկական կողմին կոպտորեն պարտադրելով պատասխան քայլեր իրականացնել, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ