Պաշտոնական - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և մեղադրել հայկական կողմին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայկական կողմին մեղադրել է հուլիսի 4-ի գիշերը Ֆիզուլու շրջանի ադրբեջանական Ալհանլը գյուղի վրա հրետանային կրակ բացելու մեջ, ինչի հետևանքով, ըստ նույն աղբյուրի, գյուղի բնակիչներից երկուսը զոհվել են, նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած գրավոր հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ թուրքական արտաքին գերատեսչությունը հայկական զինուժին մեղադրում է նաև ԼՂ հիմնախդրի խաղաղ կարգավորման գործընթացը միտումնավոր խոչընդոտելու մեջ և անհրաժեշտ է համարում միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա համապատասխան ճնշում գործադրելը, որպեսզի հայկական ուժերը րոպե առաջ դուրս գան «օկուպացված տարածքներից»:

 

«Հայաստանի այս արարքը բացահայտորեն ցույց է տալիս սահմանամերձ շրջանների ուղղությամբ կատարվող սադրանքները, որոնք թիրախավորում են խաղաղ բնակիչներին, մասնավորապես կանանց և երեխաներին՝ հակասելով միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

 

Նյութի աղբյուր

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ