Մամուլ - ՍԴ անդամները դուրս են գալիս հանրահավաքի. նոր նախագիծ. «Հայկական ժամանակ»

ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության առաջիկա նիստի քննարկման է առաջարկել փոփոխություններ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում: Այդ փոփոխությունների հիմնական բովանդակությունն այն է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք են ձեռք բերում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները:

 

Սահմանադրական դատարանի անդամների՝ հավաքներին մասնակցելու սահմանափակումների վերացումը, իհարկե, չափազանց կարեւոր դրույթ է, եւ դա հենց այն էր, ինչը չէր բավականացնում Հայաստանը աշխարհին՝ ամենաժողովրդավարական երկրների շարքում հայտնվելու համար: Օրենսդրական այս փոփոխությունից հետո, թերեւս, մեր ՍԴ անդամներն արդեն «արխային» դուրս կգան փողոց եւ իրենց պահանջներն ու դժգոհությունները կհայտնեն, ինչի իրավունքից նրանք զրկված են եղել մինչեւ հիմա: Սա լրջագույն ձեռքբերում է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ