Պաշտոնական - Կայացել է ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Նիստի սկզբում Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակված ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Կարևորելով ինչպես հոգաբարձուների խորհրդի, այնպես էլ հիմնադրամի գործունեության թափանցիկության անհրաժեշտությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ աշխատանքը պետք է հասարակության համար բաց և հասկանալի լինի, ինչը կարևոր է թե՛ լրացուցիչ միջոցներ ներգրավելու, թե՛ հիմանդրամի գործունեության նկատմամբ հանրային վստահություն ձևավորելու տեսանկյունից:

 

Նիստի ընթացքում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, հիմնադրամի ներքին աուդիտի պատասխանատու է նշանակվել ՀՀ Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործառնական աուդիտի բաժնի վերստուգիչ Արտակ Բաղդասարյանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի նվիրաբերությունների հավաքագրման հայեցակարգը, որն այնուհետև քվեարկվել և հաստատվել է։ Նիստի ընթացքում սահմանվել է նաև խորհրդի նիստերի ժամանակացույցը։

 

Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է նաև հիմնադրամի գործունեության ֆինանսական հաշվետվությունը՝ հավաքագրված գումարների, անհատական նվիրատվությունների, կատարված փոխհատուցումների մասին։ Ըստ այդմ՝ այս պահին հավաքագրվել է ավելի քան 2.2 միլիարդ դրամ։ Կատարված փոխհատուցումները կազմել են ավելի քան 160 միլիոն դրամ։

 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին։

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ