Տնտեսություն - Առաջարկվել է մեկտեղել մասնագիտական ներուժը

Վորդ Վիժն Հայաստան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին տեղեկացրել է մարզերում իրականացվող մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մասին։ Ներկայացվել է վերջին 6 ամսվա ընթացքում ստեղծված 6 տեսանյութ, որից 5-ը նախատեսված է հղիների համար, իսկ 1-ը՝ երեխաներին առաջին օգնություն տրամադրելու մասին է։

 

Վորդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկանում են իրենց ծրագրերով նպաստել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Ներկայացնելով Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացրած հետազոտության արդյունքները` առողջապահական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը նշել է, որ առաջնային օղակից հիվանդանոց ուղեգրած երեխաների 40%-ը կարող էր բուժվել իր ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից։

 

Ծանոթացնելով առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումներին` Լևոն Ալթունյանն առաջարկել է հետագա կրթական և մյուս ծրագրերը համապատասխանեցնել նախարարարության գերակա ծրագրերին։

«Առաջնային օղակում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերում մենք կարող ենք մեկտեղել մասնագիտական ներուժը»,-ասել է նախարարը` աաջարկելով առաջիկա դասընթացների թեմաները համատեղ կազմել։

 

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ