Մամուլ - Գյումրու շուկայի աշխատակիցները փակել են կենտրոնական հրապարակը. 168 ժամ

Վաղ առավոտից Գյումրիում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Գյումրու կենտրոնական շուկայի եւ Լիանա տոնավաճառի աշխատակիցներն առավոտյան գալով աշխատանքի տեսել են, որ շուկայի եւ տոնավաճառի մուտքը փակ է բետոնյա պատնեշով /բորդյուրով/:

 

Armtimes.com-ի հետ զրույցում աշխատակիցները տեղեկացրեցին, որ սա դիտավորյալ կատարած քայլ է, որպեսզի նշյալ վայրերից քաղաքացիները գնումներ չկատարեն:

 

Շուկայի եւ տոնավաճառի աշխատակիցներն այլ ելք չունենալով՝ մեքենաներով փակեցին Գյումրու կենտրոնական հրապարակի երթեւեկությունը՝ քաղաքապետարանի հարակից հատվածից: Նրանք պահանջում էին, որ իրենց խնդրին լուծում տա քաղաքապետ Սամվել Բալասանյանը, սակայն վերջինս այդպես էլ բողոքավորների մոտ չեկավ:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ