Հասարակություն - ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլը

Հուլիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 3-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

 

Ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, Հորդանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Չեխիայից և Շվեդիայից:

 

Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Սիրելի տղաներ և աղջիկներ, բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Հայրենիք, բարով եք եկել տուն: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում, ու այն ամենը, ինչ լսել եք տանը Հայաստանի մասին, տեսնելու եք ու հասկանալու եք, թե ինչ է Հայաստանը, որն է ձեր Հայրենիքը: Եվ ամենակարևորը հայոց լեզվի դասընթացներն են: Պետք է սովորեք հայերեն, խոսեք հայերեն: Պետք է իմանաք հայերեն, որ պահպանվի մեր լեզուն ու փոխանցվի սերունդներին: Դուք հայ եք, հայաստանցի եք, ուղղակի ծնվել եք այլ երկրում: Ձեր տունը Հայաստանն է, և ուշ թե շուտ վերադառնալու եք Հայրենիք»:

 

Արիտունցիները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար: Ելույթ ունեցան տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները, ասմունքեցին ու երգեցին, այնուհետև շուրջպար բռնեցին:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ