Կրթություն - Շրջանավարտները հրաժեշտ տվեցին «Հայբուսակ» համալսարանին

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում նշվեց «Հայբուսակ» համալսարանի 2016-2017թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոն: «Հայբուսակ» համալսարանն իր կամարների ներքո կթել է արդեն 22 սերունդ: Հիշեցնենք՝ այն ներառված է Կրթության միջազգային ակադեմիայի մեջ ընդգրկված բուհերի ցանկում:

 

Ավարտական երեկոյին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

 

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ նշելով՝ մարդը երջանիկ է լինում, երբ կյանքում գտնում է իր տեղը, ուստի շրջանավարտներին մաղթեց, որ նրանցից յուրաքանչյուրը կյանքում իր տեղը գտնի, քանի որ դա հաջողության գրավական է դառնում մարդու համար:

 

«Ցանկանում եմ շնորհավորել ձեզ «Հայբուսակ» համալսարանի ռեկտորատի և Կրթության միջազգային ակադեմիայի գիտական խորհրդի կողմից: Շրջանավարտների 22–րդ սերունդն է հրաժեշտ տալիս համալսարանին և մտնում մեծ կյանք: Ես չեմ կարծում, որ ձեզ համար զարմանալի կլինի մեծ կյանք մտնելը, որովհետև մենք ձեր ուսումնառության տարիներին ամեն ինչ արել ենք, որ դուք պատրաստ լիենք դրան»,- նշեց Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը:

 

Վերջինս շեշտեց՝ բնականաբար, կյանքում հանդպելու են խոչընդոտներ, բայց հարկավոր է մաքառելով առաջ ընթանալ. հարազատ բուհում հենց այդպես են դաստիարակել ուսանողներին:

 

«Հասի՛ր նրան, ինչը սիրում ես: Ես ցանկանում եմ, որ ձեզնից ամեն մեկը գտնի իր տեղն այս կյանքում: Կարևոր չէ, թե որքան հաջողություններ կունենաք, կարևորն այն է, որ ձեզ լիարժեք երջանիկ և հաջողակ զգաք:

 

Ցանկանում եմ ձեզ խաղաղ հայրենիք: Կներե՛ք, որ ավագ սերունդը ձեզ այնքան էլ բարակեցիկ և ապահով հայրենիք չի հանձնում, բայց մենք ձեր կողքի ենք, մենք միասին կերտելու ենք այն Հայաստանը, որի մասին երազում ենք», - նշեց Անահիտ Հարությունյանը:

 

Երեկոյի ընթացքում պատգևատրվեցին լավագույն ուսանողները և դասախոսները՝ հավապատասխանաբար ստանալով «Լավագույն ուսանող» և «Լավագույն դասախոս» պատվավոր կոչումները, իսկ ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն արժանացան անվանական կրթաթոշակների:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ