«Տեսակետ» մամուլի ակումբ - 25 տարի ապրում եմ առանց Վարդանի և Վարդանի հետ. Դուշման Վարդանի քույր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Դուշման Վարդանի քույր, Գ. Նժդեհի անվան համար 161 դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը՝ հավելելով, որ 25 տարի ապրում է առանց Վարդանի և Վարդանի հետ: Սակայն նա շեշտեց՝ Վարդանը մեծ ընտանիք ունի, որը  կոչվում է հայ ժողովուրդ, քանի որ Դուշման Վարդանը, որքան արյունակից հարազատներինն է, այնքան էլ հայ ազգինն է:

««Հերոս» բառը ես այսօր չեմ օգտագործի, քանի որ այս բառը ժամանակի մեջ աղավաղվել, փոփոխության է ենթարկվել: Ես հերոս բառից զերծ կմնամ, որովհետև մարդն իր արարքով, իր ապրած կյանքով տալիս է բանաձևը, թե ինչպես կարելի է իրեն վերաբերվել: Վարդանը հայ մարդ էր՝ համեստ, խոնարահ, ուժեղ, մարդկային: Առաջին հերթին նա մարդու մեջ մարդ էր գնահատում, թշնամու մեջ էլ էր մարդը գնահատում: Նա, լինելով հայապաշտ, միևնույն է, յուրաքանչյուր տեղ գնահատում էր մարդուն»,- ասաց Արմինե Ստեփանյանը:

Վերջինս գտնում է, որ ոչ բոլոր անուններն են կարողանում հաղթահարել ժամանակի փորձությունն և իրենց կյանքով դասեր տալ: Նա նկատեց, որ ամեն օր իրեն Վարդանը դաս է տալիս՝ սիրել մարդուն, իր աշակերտին։

«Երբ ես Բանասիրական ֆակուլտետ ընդունվեցի, Վարդանն արդեն իրավաբանականի ուսանող էր: Երբ Վարդանը ցուցակում տեսավ իմ անունը, ասաց՝ աղջիկ ջան, ես քեզանից փրկություն չունեմ, ուր գնամ պետք է հետս գաս: Շատերին թվում էր, թե ես Վարդանի ընկերուհին եմ, քանի որ միշտ միասին էինք: Եղբոր հոգատարությամբ, ընկերոջ ջերմությամբ, միասին բավական օրեր ենք անցկացրել, սակայն առաջին բանը, որ ինձ ասաց սա էր, թե խնդրում եմ հայ տղային երբեք չասես քարի մեջ արյուն կա, հոգուն ձեռքով չտաս»,- հիշեց քույրը:

 
 
 
 
Արմինե Ստեփանյանը, որը նաև ուսուցչուհի է, շեշտեց, թե ամեն անգամ դասարան մտնելիս, դասարանի տղաների աչքերով եղբայրն է իր հետ խոսում, չարաճճիության մեջ տեսնում է Վարդանի երազանքը:  Քույրը պատմեց՝ իր օրը Վարդանին բարի լույս ասելով է սկսվում և ավարտվում Վարդանին օրվա հաշվետվություն տալով:


«Կոմանդոս» ռազմամարզական ակումբի խորհրդի անդամ, կինեզիստ Դավիթ Պարյանն էլ հավելեց, թե հերոսը միայն կյանքի ապրած հատվածով չէ, այլ նրա ֆունկցիան ու դերն շատ ավելի մեծ է ապրած կյանքից հետո: Նա կարևորեց այն, որ մեր զինվորականներն իսկապես կարողանան ճանաչել Դուշման Վարդանին, քանի որ նրա կերպարի կրողները իսկական հայ մարդ ու զինվորական կլինեն: 

«Երբ նայում եմ Արցախյան հերոսամարտի հերոսների տարիքին, նրանցից մեծ մասն իրենց ապրած տարիներով ավելի երիտասարդ են եղել, քան ինքս եմ, բայց այնպիսի բովանդակ կյանք են ապրել, որ մեր սերնդի դաստիարակման համար դարերով կբավարարի: Նժդեհն էլ ասում էր, որ մեռնում է փոքրոգին, վախկոտն է մեռնում և մեռածն է մեռնում, այսինքն՝ մահ չկա: Եթե այս մարդիկ, Նժդեհի բնորոշմամբ, իրենց մեջ  սպանել  են սեփական կաշվի համար դողացող անասունին՝ մարդկային էությունը բարձրացնելով այս ամենից, հետևաբար, իրենք անմահ են մեր և նաև գալիք իրականության մեջ»,- ընդգծեց Պարյանը:

«Կոմանդոս» ռազմամարզական ակումբի խորհրդի հիմնադիր Ոսկան Մարգարյանն էլ տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը Եռաբլուրում պանթեոնում լինելու է «Դուշման Վարդան» հիշատակի միջոցառումը:

«Վարդանից ինձ մի դաս կա. նա ասում էր՝ իմ պատերազմում կանայք ու մանուկներ չպետք է զոհվեն, իսկ եթե թուրք մանուկը մեծանա ու զենք վերցնի, ինչ է պատահել որ, իմ տղան էլ զենք կվերցնի: Դուք կտեսնեք մեր տղաներին, որոնք աստիճանաբար պատրաստվում են այս օրվան: Մենք պետք է մեր սերունդը դաստիարակենք, կոփենք հանուն մեր հայրենիքի»,- եզրափակեց Ոսկան Մարգարյանը:

 

 

Նյութը՝ tert.am-ի

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ