Սպորտ - Մեր մարզիկները Վրաստանում հիանալի հանդես եկան․ Գուրգեն Սեֆիլյան

Նախորդ հրապարակումներում արդեն հասցրել ենք տեղեկացնել մեր մարզասեր ընթերցողներին այն մասին, որ հայ մարզիկները հունիսի 18-ին Վրաստանի Սիղնախի քաղաքում անցկացված Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 1-ին մրցաձուլում հիանալի են հանդես եկել:

 

«Կովկասի գավաթի խաղարկությունն անցկացվում է արդեն երկրորդ անցամ։ Այս մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին։ Մրցաշարը բաղկացած է 4 փուլից․ երկու մրցափուլը Վրաստանում է անցկացվում, մյուս երկուսը՝ մեր երկրում»,- մեր թղթակցի հետ զրույցում պատմեց ՀԱՖ փոխնախագահ Գուրգեն Սեֆիլյանը։

 

Վերջինս շեշտեց՝ Վրաստանում անցկացված մրցաշարում հայ մարզիկները գերազանցեցին սպասելիքները, քանի որ 6 մարզիկից 4-ը մրցանակային տեղ է զբաղեցրել։

 

«Քանի որ մրցաշարը անցկացվում է ըստ մեքենաների դասերի, պետք է ասեմ՝ հայ մարզիկները 6 կամ 7 դասից հանդես եկան միայն երեքում, և, փաստորեն, մենք կարողացանք այսպիսի արդյուք գրանցել։ Հիշեցնեմ՝ մրցաշարի վերջնաարդյունքում Անդրանիկ Հարությունյանը A1600 դասում գրավեց առաջին տեղը, Կարեն Գրիգորյանը՝ երրորդ տեղը: E2- SH դասում Լյուդվիգ Երմազյանը գրավեց առաջին տեղը, Հրաչ Աբրահամյանը՝ երկրորդ տեղը։ Ուզում եմ շեշտել, որ մեր մյուս մասնակիցները, որոնք մրցանակային տեղեր չղբաղեցրին, այսպես ասած, հեռու չէին մրցանակային տեղերից․ նրանք չորրորդ, հինգերորդ տեղը զբաղեցրին։ 4-րդ ու 5-րդ տեղը զբաղեցնելը ևս վատ արդյունք չէ, քանի որ ամեն փուլի համար մարզիկները ստանում են միավորներ։ Մեր բոլոր վեց մարզիկներն էլ հաշվարկային միավորներ են ձեռք բերել։ Հնարավոր է, որ, ենթադրենք, առաջին փուլում մարզիկը գրացել է 4-րդ տեղը, բայց մյուս մրցափուլերում լավ հանդես գա, շատ միավորներ հավաքի ու առաջ ընթանա, չէ՞ որ այս մրցաշարը բաղկացած է չորս մրցափուլից», - նշեց ՀԱՖ փոխնախագահը։

 

Վերջինս շեշտեց՝ հայ մարզիկներն արդեն իսկ սկսել են պատրաստվել մրցաշարի հաջորդ մրցափուլին, ապա ավելացրեց՝ լիահույս է, որ այս անգամ ևս նրանք հիանալի հանդես կգան։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ