Սպորտ - Մեր երկրում ավտոսպորտը պրոպագանդայի կարիք ունի. Անդրանիկ Հարությունյան

Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն նշել ենք՝ Հունիսի 18-ին Վրաստանում՝ Սիղնախի քաղաքում, անցկացվեց Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 1-ին փուլը: Մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 40 մարզիկ: Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի թիմը ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի գլխավորությամբ՝ մրցաշարին ներկայացել էր 6 մարզիկով:
Մրցաշարի վերջնաարդյունքում մեր մարզիկները՝ Անդրանիկ Հարությունյանը A1600 դասում գրավեց առաջին տեղը, Կարեն Գրիգորյանը՝ երրորդ տեղը:
E2- SH դասում Լյուդվիգ Երմազյանը գրավեց առաջին տեղը, Հրաչ Աբրահամյանը՝ երկրորդ տեղը:

 

 

Մեր թղթակիցը զրուցել է A1600 դասում առաջին տեղը զբաղեցրած Անդրանիկ Հարությունյանի հետ:

 

 

«Ես 50 տարեկան եմ, և երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ ավտոսպորտով, այնպես որ, այս հաղթանակը, ինչպես ասում են, արված աշխատանքի արդյունքն էր: Պետք է ասեմ, որ մյուս ամսվա ընթացքում՝ հուլիսի 9-ին, տեղի կունենա Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի 1-ին փուլի խաղարկության հաջորդ փուլը, որը կանցկացվի մեր երկրում: Մենք արդեն պատրաստվում ենք այս մրցաշարին», - նշեց Անդրանիկ Հարությունյանը:

 

 

Վերջինս շեշտեց՝ մեր երկրում պատկան մարմինները ըստ արժանվույն ուշադրություն չեն դարձնում ո՛չ այս մարզաձևին, ո՛չ էլ այս մարզաձևում հաջողություններ գրանցած մարզիկներին:

 

 

«Աավտոսպորտը մեր երկրում մարդկանց ուշադրությունից դուրս է մնացել: Բայց պետք է ասել՝ այս մարզաձևը շատ գեղեցիկ է. այն մեր երկրում պրոպագանդայի կարիք ունի: Շատերը զարմանում են, երբ տեղեկանում են, որ մեր երկրում գոյություն ունի Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա: Երկար տարիներ առաջ ավտոսպորտը մեր երկրում տարածված է եղել, բայց վերջին տարիներին այս մարզաձևը ուշադրությւնից դուրս էր մնացել: Բայց պետք է ասեմ՝ երբ Գագիկ Աղաջանյանը դարձավ ՀԱՖ նախագահ, իրավիճակը կտրուկ փոխվեց: Անուրանալի է նրա դերը ավտոսպորտի զարգացման գործում: Այսօր մենք տեսնում ենք բարեփոխումներ, որոնք նախկինում չկային: Նա շատ ուշադիր է նաև մարզիկներից յուրաքանչյուրի նկատմամբ: Նախկինում մենք Վրաստան էինք մեկնում մեր ֆինանսական միջոցներով. դա, բնականաբար, դժվարություններ էր առաջացնում: Բայց հիմա այս ամենը կազմակերպում է պարոն Աղաջանյանը, ինքն է ֆինանսավորում, կարգավորում մյուս բոլոր խնդիրները: Պետք է ասեմ՝ մեր մարզիկները այս մարզաձևում ավելի շատ հաջողություններ կգրանցեին, եթե պետական աջակցություն լիներ: Մենք ունենք շատ տաղանդավոր մարզիկներ. նրանք կարող են լավ ցուցանիշներ գրանցել, միայն թե, հարկավոր է նրանց գոնե մի փոքր ուշադրոթյուն դարձնել ու աջակցել: Կարծում եմ՝ պետությունը պետք է մտածի այս մասին. Այդ պարագայում մենք հաստատ կկարողանանք հաջողություններ գրանցել նաև Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում», -եզրափակեց Անդրանիկ Հարությունյանը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ