Մամուլ - Այն ժամանակ չէի պատկերացնում, թե ինչպե՞ս եմ առանց քեզ ապրելու 3 ամիս, բայց տե՛ս, ապրում եմ 18 տարի. Անահիտ Բախշյան

ՎԱՂԸ՝ հունիսի 28-ին, ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԸ կդառնա 70 տարեկան:
Ծնունդդ շնորհավոր թանկագինս, միակս: Անցած 70 տարիներից 52-ի ընթացքում մենք ճանաչել ենք իրար: 18-ում՝ որպես համակուրսեցիներ, 20-ում՝ լավ ընկերս ես եղել, 21-ում՝ անփոխադարձ ՍԵՐՍ ես եղել, 22-ում՝ նշանածս, 23-ում՝ ամուսինս ու փոխադարձ ՍԵՐՍ: Այնուհետև ավելացել է հոր, պապիկի դերերը, բայց մի՛շտ մնացել ես իմ հրաշալի ընկերը, ում սիրել ու սիրելու եմ մինչև մահ:

 

Դու իսկապես ուղեկցում ես ինձ յուրաքանչյուր քայլափոխիս, ես մի՛շտ հարցնում եմ քեզ, թե արդյո՞ք այս քայլս ճիշտ ես համարում նաև գիտեմ, թե ո՞ր դեպքում համամիտ չես լինի ու ներսումս, մտքումս սկսում եմ վիճել հետդ ու համոզել քեզ: Ի վերջո դու ինձ ասում ես՝ ոնց հարմար ես գտնում՝ այդպես արա: Հիշո՞ւմ ես, ինչպես Մոսկվայում ինձ ինքնաթիռի տոմս չէին տալիս, ասում էին դու սպա ես և պիտի մենակ գնաս Սախալին ծառայության ու 3 ամիս հետո վիզա ուղարկես, որպեսզի ես գամ մոտդ: Ես ասեցի ոչ մի դեպքում, ես Երևանում առանց քեզ 3 ամիս ինչպե՞ս ապրեմ: Ասացի կգնամ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Գրեչկոյի մոտ ու կասեմ ինձ էլ տանեն ծառայության: Ասեցիր՝ Անահիտ, խելքդ թռցրե՞լ ես: Եվ ի՞նչ եղավ, 3 օր հետո միասին թռանք Սախալին:

 

Այն ժամանակ չէի պատկերացնում, թե ինչպե՞ս եմ առանց քեզ ապրելու 3 ամիս, բայց տե՛ս, ապրում եմ 18 տարի: Ապրում եմ, որովհետև դու կաս քո թողած ժառանգության՝ մեր երեխաների, թոռների մեջ, դու ինձ ապրեցնում ես քո թողած հետագծով, քո ՄԱՐԴ տեսակով ու մարդկանց մեջ քո թողած բարությամբ ու ջերմությամբ:
Ես, քեզանից հետո քո ներկայացուցիչն եմ մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ, որին դու ծառայում էիր ու ես էլ եմ ուզում ծառայել:
Տե՞ս, Արմեն Մկրտչյան անուն ազգանունով մի հայրենասեր երիտասարդ 2014թ. հունիսի 20-ին, չգիտեմ որտեղից է պեղել քո խոսքերն ու ուղարկել ինձ:

 

«Պատգամավորը պետք է լինի ամենուրեք, որտեղ իրեն չեն սպասում, որտեղ իրեն սպասում են, որտեղ կանչում են, որտեղ նույնիսկ չեն կանչում, որտեղ ցանկալի է, որտեղ ցանկալի չէ…» — с Anahit Bakhshyan.
Յուր ջան, դու քո օրինակելի կերպարով ապրում ես մեր զավակների, թոռների, փեսաների, խնամիների, քո աշակերտների մեջ և իհարկե՝ իմ մեջ:

 

Ո՜նց եմ սիրում քեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեզ

 

 

Նյութի աղբյուրը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ