Մշակույթ - «Մշակութային կանգառ». Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հերթական համերգը կկայանա Դիլիջանում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում՝ ս. թ. հունիսի 27-ին, ՀՀ Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում կայացել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հերթական համերգը:
Համույթի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյանը, գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան, տնօրեն՝ Գրիգոր Ոսկանյան:
«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում համույթն համերգային ծրագրով հանդես է եկել մի շարք քաղաքներում և գյուղերում, մասնավորապես` Էջմիածնում, Արմավիրում, Եղեգնաձորում, Ռինդում, Նոյեմբերյանում, Բերդում, Աղավնաձորում:
Իջևանից հետո հաջորդ մշակութային կանգառը Դիլիջան քաղաքում է` հունիսի 29-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ