Տարածաշրջան - Թուրքիան սահմանային պատ կկառուցի Հայաստանի հետ. Հարթակ

Թուրքական իշխանությունները որոշել են ամեն դեպքում սահմանային պատ կառուցել հայ-թուրքական սահմանի երկայնքով եւ այն բանից հետո, երբ համանման պատի կառուցումը կավարտվի թուրք-սիրիական սահմանին, շինարարական աշխատանքները կսկսեն ծավալվել հայ-թուրքական սահմանին: Այս մասին հայտնում է ANFNews լրատվական գործակալությունը, նշելո, որ սահմանային պատ նախատեսված է կառուցել նաեւ թուրք-իրանական սահմանին:

 

Նշվում է, որ զուգահեռաբար թուրքական սահմանապահ ծառայությունը կներդնի անվտանգության ինտեգրացիոն համակարգ, այդպիսով շուրջօրյա մշտադիտարկում իրականացնելով արդեն նշված սահմանային տեղամասերում:  Անկարան այս քայլին գնում է ահաբեկչության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում:

 

Այս տարի նախատեսված է պատը կառուցել Կարս, Արդահան եւ Իգդիր քաղաքների հարակից սահմանագոտիներում: Նախագիծը հաստատվել է Թուրքիայի Պնախարարության կողմից, ինչպես լրատվամիջոցի հետ հայտարարել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պառլամենտական Մահմուդ Թանալը, վկայակոչելով այն, որ իր հարցմանը այս առնչությամբ երկրի Պնախարար Ֆըքրի Ըշիքը դրական պատասխան է տվել:

 

 Նյութն ամբողջությամբ

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ