Մամուլ - Արեգ Կյուեղյանին այս պահին խոշտանգում են. armtimes.com

Քիչ առաջ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ: «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ ուղեցկող ոստիկանների միջեւ վիճաբանություն առաջացավ, սակայն ապակիներից այն կողմ լսելի չէր, թե ինչ է տեղի ունենում, լսվում էր միայն նրանց բղավոցները:

 

Բանը հասավ նրան, որ ուղեկցող ոստիկանները բռնի ուժով դահլիճից հեռացրեցին Սմբատ Բարսեղյանին եւ Արեգ Կյուրեղյանին: Այս պահին ապակիներից այն կողմ լարված իրավիճակը շարունակվում է:

 

Լարված է նաեւ դահլիճում գտնվողների շրջանում. նրանք տեսնելով, թե ինչ է տեղի ունենում, սկսեցին ձեռքերով հարվածել ապակիներին:

 

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ