«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայաստանը պետք է ավելի լուրջ քայլերի դիմի. Գ. Իսագուլյան

Հայկական կողմը Ադրբեջանի հետ սահմանին պատժիչ և անհամարժեք գործողություններից բացի, պետք է ավելի լուրջ քայլերի դիմի։

«Եթե ինֆորմացիա է ստացվում, որ Ադրբեջանն ինչ-ինչ քայլերի է պատրաստվում դիմել, Հայաստանը միանգամից պետք է կանխարգելիչ հարված հասցնի», ֊ասում է ԼՂՀ Մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Գառնիկ Իսագուլյանի վստահեցմամբ՝ սահմանին հայկական դիրքերը բարելավելու նպատակով կարևոր աշխատանքներ են տարվում. «Առաջնագծում տնտեսական և ռազմական լուրջ քայլեր են կատարվում։ Խմելու ջրի հոսքեր կանցկացվեն դիրքեր, որ կենցաղային հարցերը զինվորականներն առավել բարձր մակարդակով իրականացվի։ Դիրքում ապաստարաններ են կառուցվել, ինչը կմեծացնի անվտանգությունը»։

Գառնիկ Իսագուլյանը պատերազմի հնարավորությունը չի բացառում, բայց և վստահեցնում է՝ Հայաստանը աչք չի թարթի, եթե պետք լինի հուժկու հարված հասցնելու Ադրբեջանին. «Հայաստանը ևս զինվում է, բայց Հայաստանը կարող է ինքը ավելի էժան գնով տեխնիկա արտադրել, քան Ադրբեջանն է գնում»։

 

 

 

 

http://www.a1plus.am

 

 

«Եթե ինֆորմացիա է ստացվում, որ Ադրբեջանն ինչ-ինչ քայլերի է պատրաստվում դիմել, ապա Հայաստանը միանգամից պետք է կանխարգելիչ հարված հասցնի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Բանախոսը վստահեցրեց՝ մեր դիրքերը բարելավելու նպատակով կարևոր աշխատանքներ են տարվում. «Առաջնագծում տնտեսական և ռազմական լուրջ քայլեր են կատարվում։ Խմելու ջրի հոսքեր կանցկացվեն դիրքերում, որ կենցաղային հարցերը զինվորականներն առավել բարձր մակարդակով րականացնեն: Դիրքում ապաստարաններ են կառուցվել, ինչը կմեծացնի անվտանգությունը»։

Գառնիկ Իսագուլյանը նշեց՝ ամեն դեպքում, թշնամուն չի թերագնահատում, բայց, այդուամենայնիվ, շեշտեց՝ հարկ եղած դեպքում Հայաստանը կարող է հզոր հարված հասցնել Ադրբեջանին:

 

 

 

 

henaran.am

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ