Մշակույթ - Թումանյանի «Բարեկենդան»-ը թարգմանվել է հնդկերեն

Թումանյանի «Բարեկենդան»-ի հնդկերեն թարգմանությունը ևս մեկ առիթ է երկու ազգերին հաղորդակից դարձնելու, մտերմացնելու: Գաղափարի նախաձեռնողն ու թարգմանիչն է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դասախոս, խաղաղության դեսպան, ազգությամբ հնդիկ Սանթոշ Կումարի Արորան: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրույցել է Սանթոշ Կումարի Արորայի հետ:

-Տիկին Սանթոշ, ինչպե ՞ս որոշեցիք իրականացնել այս նախաձեռնությունը:

– Իմ նպատակն է ծառայել երկու ազգերին, նրանց տեսնել երջանիկ: Ես փորձում եմ ամեն կերպ աջակցել այս երկու ազգերին միմյանց հաղորդակից դարձնելու համար: Սա ևս այդ քայլերից մեկն էր, նաև երբեմն հնդկական ուտեստների պատրաստման վարպետության դասեր եմ անցկացնում: Անում եմ այն ամենը, ինչը կախված է ինձանից: Եվ եթե կարողանամ գոնե ինչ-որ մեկի դեմքին ժպիտ բերել, ուրախ կլինեմ:

 

-Ինչո՞ւ հենց Թումանյան:

-Կարծում եմ, որ Թումանյանի հեքիաթներն ունեն մարդկային դրական արժանիքներ կերտող հատկանիշներ: Ուզում եմ, որ այդ արժեքները ծանոթ լինեն բոլորին: Հովհաննես Թումանյանը շատ հավատացյալ է եղել: Թումանյանից թարգմանել եմ նաև «Ախթամարը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ Որսկանը», որոնք դեռ տպագրված չեն: Թումանյանի ստեղծագործությունները ոչ միայն հնդկերեն, այլ նաև այլ լեզուներով ևս պետք է թարգմանվեն:

 

-Կա՞ նպատակ գրքերը Հնդկաստան ուղարկելու:

-Անպայման, ես անձամբ կգնամ Հնդկաստան, կայցելեմ դպրոցներ, կխոսեմ ուսուցիչների, տնօրենների հետ: Նրանց շատ բան պետք չէ բացատրել: Եթե մեկ անգամ կարդան` կհասկանան, որ այն իսկապես պետք է հնդկական դպրոցներին: Հնդկաստանում ևս ուզում են իրենց գրականությունը թարգմանել հայերեն: Խանգարում են միայն ֆինանսական խնդիրները:

 

՞նչ կտա այս թարգմանությունը հնդիկ երեխաներին:

-Կկերտի լավ մարդ: Մարդը պետք է վաղ տարիքից կարդա Թումանյան: Ես իմ թոռնիկներին ևս պատմում եմ շատ հեքիաթներ:

 

-Մի լեզվից մյուսին փոխադրելիս եղե՞լ են լեզվական դժվարություններ: 

-Ինձ համար թարգմանելիս դժվարություններ չեն եղել, քանի որ ապրում եմ այս ժողովրդի մեջ, ուղնուծուծով ճանաչում եմ հայ ազգին, ծանոթ եմ հոգեբանությանն ու մտածողությանը, գիտեմ ոչ միայն լեզուն, այլ նաև այն, թե հեղինակը տվյալ բառը գրելով ինչ է ի նկատի ունեցել: Բացի այդ` երկու լեզուները շատ նման են միմյանց: Մեծ քանակով միևնույն արմատն ունեցող բառեր կան այս լեզուներում: Իմ իմացած լեզուներում միայն հայերենն ու հնդկերենն ունեն «ը» տառը:

 

 

Նյութը 168 ժամ-ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ