Մամուլ - 5 փաստաբանի մեղադրանք է առաջադրվել

Ապրիլի 27-ին հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում փաստաբանների միջեւ ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում 5 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, մասնավորապես ՀՀ ՔՕ 118 հոդվածով (Ծեծ), ՀՀ ՔՕ 117 (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը), ՀՀ ՔՕ 113 (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա հավելեց, որ հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նրա խոսքով եւս մեկ անձ հրավիրվել է հարցաքննության, թե  ինչ կարգավիճակով՝ չասաց: Նշենք, որ այդ անձը փաստաբան Տիգրան Աթանեսյանն է: Վերջինս ուրբաթ օրը՝ հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ՝ կից ներկայացնելով քննիչի կողմի ուղարկված ծանուցագիրը, որտեղ նա որպես մեղադրյալ հրավիրվում է հարցաքննության:

 

 

Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/116125

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ