Տարածաշրջան - Այլեւս դադար չի լինելու, Ադրբեջանն ավելի կլկտիանա. Ստեփան Գրիգորյան. Armtimes.com

Այսօր «Ազատության» զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակի մասին, ասաց, որ պետք է մի բան ֆիքսել՝ այլևս դադար չի լինելու: «Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը անընդհատ վարում է այսպիսի քաղաքականություն: Պետք է հասկանալ նրա վարած քաղաքականությունը, պահանջները»,- ասաց Գրիգորյանը:

 

«Քանի որ մեծամասամբ Ադրբեջանն է հրադադարը խախտողը, մեզ պետք է անաչառ դիվանագիտական միջնորդություն»,- ասաց Գրիգորյանը: Իր խոսքով՝ սա շատ կարևոր է, որ աշխարհը հասցեական հայտարարություններ անի, և քաղաքական ինստիտուտները անպայման պետք է օգտագործել:

 

«Պետք չէ Ադրբեջանին մշտապես դատապարտել, բայց պարբերաբար՝ անհրաժեշտ է: Պարբերաբար դատապարտելու դեպքում կլինի զսպիչ մեխանիզմ, իսկ եթե դա լինի միշտ, Ադրբեջանը կարող է դուրս գալ Մինսկի պրոցեսից, ինչը ավելի վատ հետեւանքներ կունենա»,- ասաց քաղաքագետը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ