Տարածաշրջան - Ադրբեջանցի օգտատերերը հերքում են իրենց ՊՆ-ի սուտը. Armenpress.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած սուտը սոցիալական ցանցերում հերքում են հենց ադրբեջանցի օգտատերերը: Հակառակ պաշտոնական հաղորդագրության, որում ասվում էր, թե իբր կանխվել է հայկական կողմի դիվերսիա և մեկ դիվերսանտ գերեվարվել է, ադրբեջանցի օգտատերերից Խասիմ Մասիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հայ-ադրբեջանական սահմանը հատել է 50-ամյա ՀՀ քաղաքացի: Նա նշել է, թե քաղաքացիական անձը սահմանը հատել է ադրբեջանական Քերիմլի գյուղի շրջանում: Նրան հայտնաբերել են տեղի բնակիչները, ովքեր այնուհետև կատարվածի մասին տեղյակ են պահել զինվորականներին, ովքեր էլ եկել և տարել են սահմանը հատած անձին ու նրան ներկայացրել են որպես դիվերսանտ: 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ