«Տեսակետ» մամուլի ակումբ - Այսօրվա ԻՊ-ին մենք տեսել ենք Ադրբեջանական ԽՍՀ տարածքում. Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից Բաքվի եւ Սումգայիթի ցեղասպանությունների հետեւանքով 660 000 հայեր փախստական են դարձել, սակայն Հայաստանի իշխանությունները մինչ օրս համապատասխան քաղաքականություն չեն իրականացրել՝ նրանց իրավունքները կյանքի կոչելու նպատակով: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը: Նա դժգոհեց, որի տարիներ շարունակ հարցը բարձրաձայնում են, սակայն ապարդյուն. «Ադրբեջանի հայ փախստականներն ունեն միջազգային իրավունք՝ ապրելու ազատագրված տարածքներում, որոնց միտումնավոր տվեցին «օկուպացված»-ի կարգավիճակը: Վերջինս սպառնալիք է տարածաշրջանի հայության համար. Ալիեւն ասում է, որ եթե դրանք «օկուպացված են», ուրեմն՝ պետք է ազատագրի, ուրեմն՝ հայ զինվոր կսպանվի…«Մադրիդյան սկզբունքները», որոնցում ներառված չեն հայ փախստականների հարցերը, պետք է վերանայվեն»: 

 



Ամբողջական հոդվածը՝ http://www.aravot.am/2017/06/19/892613/ 


Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ