Կրթություն - «Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները մեկնեցին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախների 14 սաներ հաղթող են ճանաչվել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության կողմից համատեղ իրականացվող «Ես նկարում եմ Պետերբուրգը» գեղանկարների մանկական մրցույթում:

 

Որպես խրախուսանք՝ հունիսի 19-ին նրանք մեկնեցին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցեն մշակութային բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ «Ալ առագաստներ» տոնակատարությանը և պարգևատրման արարողությանը:
Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ մրցույթի հաղթողների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, բարի ճանապարհ մաղթելով երեխաներին, վստահեցրել է, որ քույր և գործընկեր քաղաքների հետ իրականացվող նման նախաձեռնությունները շարունակական կլինեն:
«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները Երևան կվերադառնան հունիսի 25-ին:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ