«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիս

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ


Հունիսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը: Թեման՝ «Արցախյան վերջին իրադարձությունները, իրավիճակը սահմանում, հնարավոր զարգացումները»:

Ժամը 12.00 հյուրերն են Լեոնիդ Ազգալդյանի հիմնած «Ազատագրական բանակ» ջոկատի զինվորներ Գագիկ Գինոսյանն ու Սարգիս Հացպանյանը: Թեման՝ «Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-ամյա տարելիցին ընդառաջ: Զինակից ընկերներն իրենց հուշերը կպատմեն հրամանատարի մասին, ինչպես նաև կգնահատեն այսօր սահմանում տիրող իրավիճակը՝ խոսելով իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ»:

Ժամը 13.00 հյուրերն են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու «Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը: Թեման՝ «Լույս է տեսել «Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը»: Ո՞րն է հայերեն-անգլերեն քարտեզի առանձնահատկությունը, և ինչպես այն կարող է կիրառվել ու օգտակար լինել թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմի տեսանկյունից»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ