Մամուլ - Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը

Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գրանցված անդամների 45 կողմ և 16 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին:

 

Նախագծով, մասնավորապես առաջարկվել էր նաև հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 48-րդ (3 մաս) և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 61 և 62 հոդվածները, աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու, պատասխանատվության շրջանակները հստակեցնելու ու ոլորտների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի թվի պահպանմամբ Իրավաբանական վարչության և Անշարժ գույքի կառավարման վարչության հաստիքային միավորների հաշվին ստեղծել նոր, առանձնացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին:

 

Որոշման նախագիծը հիմնավորելիս նշվել է, որ ներկայում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված զանցանքների վերաբերյալ կազմված վարչական գործերի հաշվառումն իրականացվում է տարբեր ստորաբաժանումների կողմից, ինչը դժվարացնում է դրանց ընդհանուր քանակի ամփոփման և հաշվառման գործընթացը: Նշվել է նաև, որ բաժնի ստեղծմամբ մեկ ստորաբաժանման միջոցով կապահովվի վարչական գործերի ընդհանուր քանակի ամփոփումը, դրանց հաշվառումը, վարչական ակտերի հարկադիր կամ դատական կարգով կատարումը ու տվյալ գործերի հաշվառումը:
Նույն որոշումով Մշակույթի և տուրիզմի վարչության կազմում գտնվող տուրիզմի բաժնի հիման վրա կազմավորվել է Տուրիզմի առանձնացված բաժին, իսկ Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնից էլ առանձնացվել և կազմավորվել է Երիտասարդության հարցերի առանձնացված բաժին:

 

Երևանի ավագանու արտահերթ նիստի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ