Մամուլ - Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերը. 168.am

Global Financial Integrity-ն հայաստանյան ընդդիմության կողմից, թերևս, ամենից շատ շոշափված կազմակերպություններից մեկն է։ Հենց GFI-ն է ամեն տարի զեկույց հրապարակում զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերի մասին։

 

Օրինակ, շատերդ լսած կլինեք «վերջին 10 տարում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 9.8 մլրդ դոլար» արտահայտությունը։ Սա հնչել է ամենատարբեր ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում, և այլն։ Ու այս գնահատականը վերցված է հենց GFI-ի զեկույցից։ Ու թեպետ, եթե ավելի ճշգրիտ լինենք, 9.8 մլրդ դոլարը վերաբերում է 2004-2013թթ., ոչ թե վերջին 10 տարիներին, սակայն միլիարդների էֆեկտը դրանից չի փոխվում։

 

Իսկ GFI-ն ինչ-որ անլուրջ, Ճ կարգի կազմակերպություն չէ։ Այն հզոր վերլուծական կենտրոն է (think-tank), որի գնահատականները հիմնված են մասնագիտական լուրջ ուսումնասիրությունների վրա։ Կարճ ասած, GFI-ի զեկույցը հզոր հաղթաթուղթ է ընդդիմության ձեռքին՝ իշխանությունների և նրանց մոտ կանգնած օլիգարխների «դիմակները» պատռելու համար։

 

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ