Պաշտոնական - Սերժ Սարգսյանի խնդրանքը

Նախագահականի աշխատակազմից Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (նախկին Ֆիրդուս թաղամաս) բնակիչներին ասել են, որ զբաղվում են իրենց բնակարանների խնդիրներով, միայն թե Սերժ Սարգսյանի ամառանոցի ճանապարհը չփակեն: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուս թաղամասի նախկին բնակիչ Անուշ Զաքարյանը՝ նշելով, որ արդեն երկու շաբաթ է որեւէ էական տեղեկություն չունեն իրենց խնդրից:

 

Հունիսի 6-ին Ֆիրդուս թաղամասի նախկին բնակիչները փակել էին Սերժ Սարգսյանի տան ճանապարհը, եւ հանդիպել նրան: Բնակիչներին վերջինս ասել էր, որ կհանձնարարի խնդրին մի քանի օրից լուծում տալ:

 

«Նախագահը, որ մեզ ասեց մի քանի օրվա ընթացքում հանձնարարական կտա, հանձնարարականն այն եղավ, որ տիկին Աիդան զանգահարեց եւ ասեց, որ մի եկեք, մեկ ամսվա ընթացքում ձեր հարցին ինչ-որ լուծում կտրվի, բայց երկու շաբաթ անցել է, հարցի լուծում չկա: Մենք խոստացել ենք մի ամիս, չեն գնալու, բայց նորից ամսի հինգին գնալու ենք, նախագահի ամառանոցի մուտքը փակելու ենք»,- ասաց Անուշ Զաքարյանը՝ նշելով, որ իրենց զանգահարողը եղել է նախագահի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը:

 

Ֆիրդուսի նախկին բնակչի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ճանապարհը փակելու օրը նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը ցանկացել է հանդիպել բնակիչների հետ, սակայն բնակիչները մերժել են հանդիպման հրավերը: «Անվտանգությունից մարդիկ կային, որ այդ օրն էին ուզում համոզել մեզ՝ գնայինք այդ Հովսեփյանին հանդիպեինք, մենք հրաժարվեցինք, ասեցինք, որ իր հետ գործ չունենք, եթե ինքը մեզ հետ գործ ունի, ուրեմն բարի թող լինի գա այստեղ, լսի մեզ եւ հասկանա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

 

Նյութն ամբողջությամբ

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ