Մշակույթ - Անդրեյս Ժագարսը կաշխատի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի առաջարկով անվանի օպերային բեմադրիչ-ռեժիսոր, պրոդյուսեր Անդրեյս Ժագարսը հասարակական հիմունքներով, այսուհետ, կկատարի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի միջազգային հարցերով խորհրդականի աշխատանքը:

 

Արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 85-րդ թատերաշրջանում Ա. Ժագարսը կիրականացնի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերային բեմադրությունը:
Ի դեպ, Ռիգայի օպերային թատրոնում Ժագարսի բեմադրած «Տրավիատա» օպերայում տարիներ առաջ հանդես է եկել նաև Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը:

 

Անդրեյս Ժագարսը 1996-2013 թթ. զբաղեցրել է Լատվիայի ազգային օպերայի /Ռիգա/ գլխավոր տնօրենի պաշտոնը: Ներկայումս Ժագարսը «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է և շարունակում է աշխատել որպես բեմադրիչ, դասավանդում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում: Ա. Ժագարսը Ռիգայի օպերային փառատոնի հիմնադիրն է:

 

Նա բազմիցս ներգրավվել է երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթների ժյուրիի աշխատանքներում, որպես նախագահ գլխավորել է երաժշտական թատրոնների մրցույթներ, ինչպես նաև Ռուսաստանի «Ոսկե դիմակ» փառատոնը: Ա. Ժագարսը որպես բեմադրիչ-ռեժիսոր՝ օպերային բեմադրություններ է իրականացրել Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Լեհաստանում, Խորվաթիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ