Մամուլ - 40 աշխատակից գործազուրկ կդառնա. armtimes.com

Այսօր ՀՀ կառավարության նիստում՝ օրակարգային 2-րդ հարցով նախատեսվում է «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միավորել «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին, որի արդյունքում կձեւավորվի «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն»-ը:

 

Նախագխից պարզ է դառնում, որ այս փոփոխության միակ նպատակը դեռեւս գոյություն ունեցող կառույցի ծախսերը նվազագույնի հասցնելն է. «…առավել արդյունավետ օգտագործել ռեսուրսները, հնարավորինս կենտրոնացնել, պարզեցնել եւ հստակեցնել պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսական ու նյութատեխնիկական միջոցների ստացումը, բաշխումը, նվազեցնել ծախսը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

 

Այս նախագծի ընդունումման արդյունքում ՀՀ 2018 թվականի եւ այլ տարիների պետական բյուջեում սպասվում է 76,5 մլն դրամի տնտեսում: Նախատեսվում է «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունում 10 հաստիքի կրճատում: Աշխատանքից կազատվի մեկ բաժնի պետ, հինգ գլխավոր մասնագետ, երկու առաջատար մասնագետ եւ երկու 1-ին կարգի մասնագետ: Նրանց մեկ ամսվա ընդհանուր աշխատավարձը կազմում է 25,5 մլն դրամից ավելի:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ