Սպորտ - Արկադի Դոխոյան․ 2000-ականների լավագույն ֆուտբոլիստներից

 Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արկադի Դոխոյանը 2000-ականների սկզբին համարվում էր մեր առաջնության լավագույն խաղացողներից մեկը, իսկ Վարուժան Սուքիասյանի և Միխայ Ստոյկիցայի օրոք պարբերաբար հրավիրվում էր ազգային հավաքական:

 

Դոխոյանն առանձնանում էր իր ունիվերսալությամբ, ինչն էլ հնարավորություն էր տալիս մարզիչներին օգտագործել նրան ամենատարբեր դիրքերում: Ցավոք, լուրջ վնասվածքի պատճառով Դոխոյանը ստիպված եղավ ժամանակից շուտ ավարտել իր կարիերան, այլապես նրա հետքը մեր ֆուտբոլում կարող էր շատ ավելի մեծ լինել:

 

Պատանեկան շրջանում Արկադիի հետաքրքրությունները տարբեր էին՝ նկարչություն, ինստրուկցիաներ, սակայն ճակատագիրը և եղբայրը նրան տարան դեպի ֆուտբոլ։ Սկզբում նա ֆուտբոլ էր խաղում միայն բակային խաղերի ժամանակ, սակայն ամառային արձակուրդներին եղբոր հետ ֆուտբոլի մարզումների գնալով պարզ դարձավ, որ Արկադին բնատուր օժտված է ֆուտբոլային լավ տվյալներով։

 

«Մարզիչները նկատեցին իր կարողությունները և անընդհատ հորդորում էին մարզվել: Մենք էլ համաձայնեցինք։ Արկադին խաղացել է պատանեկան, այնուհետև երիտասարդական ֆուտբոլային հավաքականներում, հետո` արդեն ազգային հավաքականում: Սակայն մարզումներից մեկի ժամանակ Արկադին ծնկի վնասվածք ստանալուց հետո, դադարեցրեց ֆուտբոլային կարիերան: Երևի իր ճակատագիրն էր այդպիսին»,-նշում է Արկադիի մայրը` տիկին Սվետան։

 

Տիկին Սվետան Արկադիի պատանեկան տարիների խաղերից առանձնացրեց մի դրվագ, երբ հերթական ֆուտբոլային խաղն էին խաղում, Արկադին ընկնում է, կոտրում անրակը, սակայն այդպես շարունակում է խաղ:

 

 

«Սովորաբար ֆուտբոլիստների վնասվածքները լինում են ոտքի կամ ծնկի, բայց ինքը անրակն էր կոտրել և այդպես մինչև վերջ խաղացել էր։ Թևը կապած, գիպսի մեջ ինքը գնաց իր վերջին զանգին»,- պատմում է տիկին Սվետան:
Արկադի Դոխոյանը ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, կարիերայի անժամանակ ընդհատումից հետո, ուսումը շարունակել է ԵՊՀ Կոնֆլիկտաբանության բաժին, մագիստրոսական ծրագրում
Մայրիկի խոսքով, նրա համար շատ դժվար էր այդ ամենը թողնելը, նույնիսկ այդ դեպքից հետո որոշ ժամանակ ֆուտբոլային խաղերին չէր հետևում: Սակայն հիմա նույն հետաքրքրությամբ շարունակում է նայել:

 

Արկադի Դոխոյանը և Ալբերտ Անանյանը արդեն 15 տարի է, ինչ ընկերներ են: Ալբերտի խոսքով, Արկադին միշտ համատեղել է ամեն բան` և´ իր կարիերան, և´շփումը ընկերների հետ, որը շարունակում է մինչև հիմա:

 

«Որպես ֆուտբոլիստ շատ աշխատասեր, նպատակասլաց է Արկադին: Նրա նման ֆուտբոլիստների կարիք այսօր էլ շատ ունենք մենք: Արկադին լավագույն ընկերներիցս է, ով պատրաստ է ամեն բանի իր ընկերների համար`24 ժամ և ամեն հարցով։ Ճիշտ է կարիերայի դադարը շատ տխուր եղավ նրա համար, սակայն նա շարունակեց նույն ոգով իր կյանքը, մենք չենք զգացել իր մտորումները»,- նշում է Ալբերտը։

 

 

Ալբերտի համար հատկապես հիշարժան էր 2001թ. սեպտեմբերի 1-ին Կարդիֆում Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական մրցախաղը, որում Արկադի Դոխոյանը անհատապես հսկում էր մրցակցի ամենավտանգավոր խաղացողին՝ հանրահայտ Ռայան Գիգզին: Արկադիին հաջողվեց վնասազերծել Ուելսի հավաքականի ավագին: Դոխոյանի և նրա խաղընկերների ջանքերով ՀՀ հավաքականի դարպասն անառիկ մնաց:

 

«Ու ես կարծում եմ, որ այդ խաղում Ռայան Գիգզին զղջաց, որ խաղում է ընդդեմ Արկադի Դոխոյանի»:
Արկադիի մյուս ընկերոջ՝ Արսեն Ալանյանի կարծիքով նա ամբողջ սրտով ու հոգով է նվիրվում իր ընկերներին, մարդկանց: Նույնիսկ կատակեց, թե ի տարբերություն շատերի «նույնիսկ ամուսնանալուց հետո չի փոխվել»:

 

Արկադի Դոխոյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1993 թվականին և հանդես է եկել ՀՀ առաջնության այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են «Կիլիկիան», «Երևանը», «Արաքս Արարատ», «Բանանցը» և «Միկա»։ Արկադի Դոխոյանը նաև մի շարք ռեկորդների հեղինակ է։ Որոնք ներկայացնում ենք ստորև.

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ