Ժամանց և շոու բիզնես - Ավտոմոբիլային սպորտում իրենց ուժերը կչափեն կին մարզիկները

Այսօր տեղի է ունենալու կանանց ձևավոր վարման Հայաստանի ավտոմիբիլային ֆեդերացիայի գավաթի 2-րդ փուլը: Մրցաշարը տեղի է ունենալու Արարատի մարզի Մասիս քաղաքում: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ Մասիսի հրապարակում արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները, հրապարակում տեղադրվում են մրցաշարի համար նախատեսված պարագաները: Մրցաշարի պատասխանատուներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ մրցաշարը կմեկնարկի ժամը 16:00-ին, իսկ մինչ այդ`ժամը 13:00-ին, ֆեդերացիան կազմակերպել է ճեպազրույց, որի ընթացքում մրցաշարի վերաբերյալ տեղեկատվություն կտրվի, ինչպես մրցաշարի մասնակիւցներին, այնպես էլ լրագրողներին:

 

Տեղեկացնենք, որ մեր թղթակիցն աշխատելու է տեղում, և մեր հրապարակումներում կներկայացնենք ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր այս դիտարժան մրցաշարից:

 

Նախապատրաստական աշխատանքները ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժի տեսքով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ