Պաշտոնական - ՀՀ բնապահպանության նախարարության անունից ցավակցական գրառում է արվել ԻԻՀ դեսպանատան սգո մատյանում

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այսօր այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառումն է կատարել Իրանի Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ բացված սգո մատյանում:

 

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ բնապահպանության նախարարի և նախարարության ողջ անձնակազմի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին` Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով անմեղ զոհերի և վիրավորների կապակցությամբ: Ահաբեկչությունները դատապարտելի են և բոլոր հնարավոր միջոցներով պետք է կանխվեն ու բացառվեն»:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ