Տնտեսություն - ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության աշխատակիցը կարգապահական տույժի է ենթարկվել չճշտված տեղեկատվություն տրամադրելու համար

2017թ. մայիսի 12-ին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կայքում (http://www.armecofront.net/lrahos/arjer/) հրապարակվել էր «Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են» վերնագրով տեղեկատվություն:

 

Հոդվածում նշվում էր, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներից մեկի հետ, ով չճշտված տեղեկատվություն է փոխանցել, և որն, ինչպես հետագայում պարզվել է, իրականությանը չէր համապատասխանել:

 

Հրապարակման մեջ բերված փաստերը պարզաբանելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունում անց է կացվել ուսումնասիրություն, որին ներգրավվել Է նաև Լևոն Գալստյանը: Ուսումնասիրության արդյունքում` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի ավագ-պետական տեսուչ Ա. Բադալյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նկատողության ձևով:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ