Մշակույթ - «Երևանյան ամառ 2017». մարզահամերգային տոնահանդես՝ Դավթաշեն վարչական շրջանում

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում անցկացվել է մանկական մարզահամերգային տոնահանդես: Նախաձեռնության նպատակը երեխաների մեջ  մանուկ հասակից առողջ ապրելակերպ սերմանելն է:

 

Միջոցառմանը ներգրավված Դավթաշենի 5 մանկապարտեզների սաները մասնակցել են մարզական խաղերի, մրցույթների, համերգային ծրագրի: Փոքրիկներին մատուցվել են նաև հաճելի անակնկալներ: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության, ինչպես նաև Դավթաշեն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ: Տոնահանդեսի ավարտին վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից փոքրիկներին հանձնվել են նվերներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ