Մամուլ - Ջավախքում թալանել են «От Мартина» ընկերության սեփականատիրոջ տունը. armtimes.com

Վրաստանի Ախալցխա քաղաքի փոքր Պամաճի «От Мартина» ընկերության սեփականատիրոջ տունը թալանել են: Այս մասին հայտնում է «Akhaltskha.net»-ը:

 

Գողացել են կենցաղային օգտագործման համար տեխնիկան, գումար եւ թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: «От Мартина» սեփականատիրոջ հայրը՝ Մարտին Պապոյանը, ասում է, որ փոքր Պամաճում տունը թալանել են, հավանաբար, մայիս ամսվա վերջում, երբ նա գտնվում էր Երեւանում:

 

Մարտին Պապոյանն գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալով նա հայտնաբերել է, որ տնից կորել է հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, թանկարժեք ալկոհոլային խմիչքները եւ 5 000 ԱՄՆ դոլար, որը գողացել են դրամապանակի եւ վարորդական վկայականի հետ միասին:

 

Նրա ասածով դռները եւ պատուհանները վնասված չեն: Մարտին Պապոյանն ասում է որ նման բան երբեք չի պատահել, եւ նա ոչ մեկի վրա չի կասկածում: Նա հիմնականում Երեւանում է ապրում եւ ամառը գալիս է Վրաստան: Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել գողերին:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ