Սպորտ - Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի վաշինգտոնյան եւ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի վաշինգտոնյան եւ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպմանը ներկա էին Խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շեյլա Քրոուլը (Վաշինգտոն), Խաղաղության կորպուսի Սպիտակ տան ներկայացուցիչ Մեթ Քինեն (Վաշինգտոն), Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոն, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի դասընթացների եւ ծրագրային բաժնի ղեկավար Ջինա Գրոթելուշը, Խաղաղության կորպուսի համայնքային եւ երիտասարդության ծրագրերի ղեկավար Ստեփան Սհոյանը:

 

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն առանձնահատուկ գոհունակությամբ նշեց անցած տարիների արդյունավետ փոխգործակցության մասին, հույս հայտնեց, որ առաջիկայում ստորագրվելիք համագործակցության հուշագիրը որակական նոր մակարդակի կբարձրացնի աշխատանքային շփումները։

 

ԱՄՆ Խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Շեյլա Քրոուլը և հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսիոն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության և գործընկերային հարաբերությունների համար։

 

Հանդիպման վերջում տիկին Շեյլա Քրոուլը նախարարի տեղակալ Ա. Քարամյանին հանձնեց խաղաղության կորպուսի 25-ամյա գործունեությունն ամփոփող գիրքը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ