Մամուլ - Արմավիրցիները փակել են Արմավիր-Երևան մայրուղին. armtimes.com

Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներն այսօր առավոտից փակել են Արմավիր-Երևան մայրուղին՝ պահանջելով լուծում տալ ոռոգման ջրի խնդրին։

 

«Էս չորս օր է գյուղացին զրկված է ոռոգման ջրից, մոտ 40-50 մարդ էր հավաքվել, փակ էլ էին ճանապարհը, մենք էլ դիմեցինք համապատասխան մարմիններին, եկան, խոստացան, որ մինչև երեկո ջուրը կլինի»,-armtimes.com-ին ասում է Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը՝ հավելելով, որ արդեն ժողովուրդը բացել է ճանապարհը և կսպասեն հարցի լուծմանը։

 

Համայնքապետն ասում է, որ Արազի ջուրը պակասել է, Ախուրյանից պետք է ջուր բաց թողնեն, սակայն ոչ աշխատանքային օր է, այդ պատճառով էլ չեն կարողանում հարցին լուծում տալ։

 

Մովսիսյանն ասում է, որ եթե նույնիսկ մինչև երեկո էլ չլինի ջուրը, ապա վաղն արդեն աշխատանքային օր է, կդիմեն մարզպետին ու վստահ է՝ մարզպետը հարցը կլուծի։

 

«Շատ բարդ ամիս է, ամենաշատ ջրի կարիքն ունեցող ամիսն է, դրա համար էլ ժողովուրդն էլ չդիմացավ»,-պարզաբանում է Մովսիսյանը։

 

Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանն էլ ասում է, որ եթե մինչև երեկո հարցին լուծում չտրվի, բոլոր բնակիչներն են ոտքի կանգնելու։

 

«Արդեն յոթ օր է չկա ջուր, սածիլ անելու շրջան է, ժողովուրդին ջուր է հարկավոր»,-ասում է համայնքի ղեկավարը՝ նշելով, որ բոլորը պատկան մարմինները տեղյակ են ու խոստացել են հարցը կարգավորել։

 

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ