Մամուլ - Ավտոբուսի կողաշրջվելուց տուժած երեխաները գնացել էին ծնունդի. armtimes.com

Երեկ երեկոյան ավտոբուսի կողաշրջվելուց տուժածներից միայն մի երեխան է այս պահին հիվանդանոցում, մյուսները ստացել են բուժօգնություն և դուրս գրվել։ Այս մասին armtimes.com-ին տեղեկացրին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, որտեղ էլ տեղափոխվել էին տուժածները։

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Երևան քաղաքի Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի մոտ, կողաշրջվել էր թիվ 23 երթուղու «Իսուզու» մակնիշի 1881 Տ պետհամարանիշի ավտոբուսը, որի հետևանքով ութ տուժածները, որոնցից երեքն անչափահաս, տեղափոխվել էին հիվանդանոցներ։

 

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ասացին, որ իրենց մոտ տեղափոխած բոլոր տուժածները՝ այդ թվում նաև ավտոբուսի վարորդը, ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

 

Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից էլ տեղեկացրին, որ միայն մի երեխա է իրենց մոտ գտնվում։

 

«Երեք երեխա է տեղափոխվել մեզ մոտ, երկուսն արդեն գնացել են տուն, միայն մեկն է հիմա մեզ մոտ՝ 12-ամյա Գևորգ Խալաթյանը, նեյրովիրաբուժական բաժանմունքում է, վիճակը բավարար է, շոկային վիճակ չի եղել, վիճակը նորմալ է»,-տեղեկացրին հիվանդանոցից։

 

Վթարից տուժած երեխաները՝ այդ թվում Գևորգը, իրար բարեկամներ են և ծնունդի էին գնացել։

 

«Բոլոր տուժած երեխեքն էլ մերն են եղել, բոլորն էլ մայրիկների հետ են եղել, գնացել էին երեխաներից մեկի ծնունդին՝ Մոնումենտ, հետ վերադառնալուց եղել է դեպքը, բայց հիմա բոլորի վիճակը լավ է, միայն Գևորգն է դեռ հիվանդանոցում, բայց վիճակը նորմալ է, կայուն է։ Թե ինչպես է եղել դեպքը, չգիտեմ, բայց ժողովուրդն ասում են, որ նորմալ վարորդ է եղել, դե վատացել է, բոլորի հետ էլ կարող է լինել»,-ասաց երեխաների հարազատներից մեկը։

 

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի տրանսպորտի և կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրել էր, որ մեքենան սարքին է եղել, չի եղել ծանրաբեռնված, իսկ 60-ամյա վարորդն առավոտյան անցել է բուժզննում, սակայն, ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի ժամանակ վատացել է ինքնազգացողությունը։

 

 

Նյութի աղբյուր

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ