Մշակույթ - «Մշակութային կանգառ». Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգը՝ ՀՀ Վայոց ձորի մարզում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կկայանա Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հերթական համերգը:

 

Ս. թ. հունիսի 3-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայքնում համույթը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով:
Աղավնաձորի, ինչպես նաև հարակից համայնքների բնակիչների համար բացօթյա համերգային ծրագրի ընթացքում կներկայացվի հայ ավանդական երգն ու պարը, համույթի երկացանկի հին ու նոր ստեղծագործությունները:
Համույթի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյանը, գլխավոր բալետմայստերը` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:
Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

 

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ