Պաշտոնական - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Բուենոս Այրեսի հայկական համայնքում

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 30-ին այցելել է Արգենտինայում ՀՀ դեսպանատուն և հյուրընկալվել Արգենտինայի հայկական կենտրոնում:

 

Այնուհետև նախարարն Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթեր Մկրտումյանի ուղեկցությամբ այցելել է Բունեոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ ծաղկեպսակներ է խոնարհել Հայոց ցեղասպանության և Արցախի հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներին: Նախարարի այցելության առիթով Բարի գալստյան մաղթանք է կատարվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

 

Եկեղեցու Առաջնորդարանում նախարարը հանդիպում է ունեցել Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, Արգենտինայի Հայկական կենտրոնի նախագահ Կարլոս Մանուկյանի, արգենտինահայ բարերարների, նշանավոր գործիչների և համայնքային այլ ներկայացուցիչների հետ:

 

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և ՀԲԸՄ դպրոցների տնօրեններին, ծնողներին ու աշակերտներին:

 

Հանդիպման ընթացքում նախարարը խոսել է Հայաստան-Սփյուռք գործակցության և նախարարության կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերի մասին՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել այդ հայապահպան ձեռնարկներին: ՀՀ սփյուռքի նախարարը վերջում պատասխանել է ներկաների հետաքրքրող հարցերին:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ