Սպորտ - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը մասնակցել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրված գեղաթերթիկի մարման և շրջանառության մեջ դնելու արարողությանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է «Ապորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարման և շրջանառության մեջ դնելու արարողությանը:

 

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և, իհարկե, «Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։

 

Գեղաթերթիկի վրա պատկերված են 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, ինչպես նաև ըմբիշի ոսկե մեդալը` տեղադրված օլիմպիական օղակների մեջ:

 

Տեղեկացնենք, որ գեղաթերթիկն ունի 480 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայում: Նամականիշի տրամագիծը 38 մմ է, շրջանակային գեղաթերթիկի չափսը` 120 x 75 մմ, տպաքանակը՝ 20 000 հատ։ Գեղաթերթիկի ձևավորման հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ