Մամուլ - «Տղա ըլնեիր՝ մռութդ կջարդեի». Լրագրողին սպառնացող Արայիկ Գեւորգյանի դեմ ոստիկանությունը քրգործ չի հարուցում

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «շատ անգրագետ լրագրող ես», «թուլին նայի հլը»…մեզ ուղղված ահա այսպիսի վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցրած 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանի դեմ ոստիկանությունը քրգործ չի հարուցում:

 

Քիչ առաջ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Պ. Հալաբյանից տեղեկացանք, որ քրգործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Երբ խնդրեցինք, որ որոշումը մեզ տրամադրեն՝ հետագայում բողոքարկելու համար՝ հետաքննիչն ասաց, որ մենք հաղորդում ներկայացրած անձ չենք, հետեւաբար որոշումը մեզ չեն տրամադրելու, գործը քննվում էր՝ մամուլի հրապարակման հիման վրա:

 

Հիշեցնենք, որ Արայիկ Գեւորգյանը տեղամասում ընտրողների բաց քվեարկության ժամանակ փոխանակ նրանց ուղարկեր քվեախցիկ, քվեարկած քվեաթերթիկը վերցնում էր եւ ինքն անձամբ դնում ծրարի մեջ: Երբ հարցրեցինք, թե ինչու են ընտրողները հենց իրեն բերում ցույց տալիս քվեարկած թերթիկը՝ նա սկսեց վիրավորել, գոռգոռալ, սպառնալ: Այդ ամենի մասին կան տեսագրություններ, ձայնագրություն: Ոստիկանության ներկայացուցիչը տեսագրությունները դիտել էր, ձայնագրությունը լսել, այնուամենայնիվ, հանցակազմ չի գտել:

 

 

Ամբողջական հոդվածը 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ