Մշակույթ - Կկայանա Կորեայի Հանրապետության ազգային երաժշտության և պարի պետական ակադեմիայի անսամբլի համերգը

Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի միջոցառումների և հայ-կորեական մշակութային համագործակցության շրջանակում, ինչպես նաև ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2017 թվականի հունիսի 2-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Կորեայի Հանրապետության ազգային երաժշտության և պարի պետական ակադեմիայի անսամբլի համերգը:

 

Կորեայի Հանրապետության ազգային երաժշտության և պարի պետական ակադեմիայի անսամբլը հանդիսանում է Կորեայի Հանրապետության լավագույն համույթներից մեկը և տասնյակ տարիներ համերգային ծրագրով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով կորեական հարուստ մշակույթը:

 

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, մտավորականներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ