«Տեսակետ» մամուլի ակումբ - Ժողովո՛ւրդ, մենք կանգնած ենք մահվան եզրին, պետք է կռվենք թուրքի դեմ

Մոտենում է հայոց պատմության ամենամեծ տոներից մեկը՝ Մայիսի 28-ը: Պատմաբան  Էդիկ Մինասյանի բնորոշմամբ՝ այն անկախ պետականության հրաշքն էր.

 

«Հերոսամարտերը մեր պատմության մեջ նոր փուլ բացեցին: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովուրդը գաղթականների մեծ հոսքով մի կերպ Արարատյան դաշտ էր հասել, իսկ թուրք հրոսակները շարունակում էին պանթյուրքիստական ծրագիրը նաև արևելյան Հայաստանում իրագործել: Սակայն, հուսալքված մեր ժողոուրդն իր մեջ ուժ գտավ և կարողացավ դիմագրավել անարգ թշնամուն ու փայլուն հաղթանակ տանել: Սա հայրենական պատերազմ էր, որի նշանաբանը միասնությունն էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը՝ հավելելով.

 

«Բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, հուշեր են պահպանվել, այդ թվում կաթողիկոս Գևորգի հայտնի խոսքերը: Նա հրաժարվել էր Սևանի վանք տեղափոխվել՝ ասելով. «Ես Էջմիածնից որևէ տեղ չեմ գնա, եթե կգան՝ թող անցնեն իմ դիակի վրայով»: Մեծ դեր խաղաց նաև Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ, ռազմական գործիչ, ազգային հերոս Մովսես Սիլիկյանի կոչը: Նա հայտարարեց. «Ժողովո՛ւրդ, մենք կանգնած ենք  մահվան եզրին, ուրիշ ելք չկա, պետք է կռվենք թուրքի դեմ: Սա գոյապայքար է»: Սա շատ ոգևորիչ էր: Ժողովուրդը համախմբվեց ու պայքարի դուրս եկավ ու մայիսի 28-ին կարողացան հետ շպրտել թուրքին»:

Նրա խոսքով՝ մայիսյան հերոսամարտերը նոր ուժով ազգային ազատագրական պայքարի ծավալման հիմքը հանդիսացան:

 

Նշենք, որ Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը): Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:

 

 

 

 

 

Նյութը՝ asekose.am-ի

 

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ