Կրթություն - Գյումրու 41 դպրոցը խիստ զգուշացում է ստացել. ծնողները`100 հազար դրամ հավաքելու մասին. Armtimes.com

Armtimes.com-ը երեկ, մայիսի 24-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրու թիվ 41 դպրոցում 9-րդ դասարանցիները «վերջին դաս» միջոցառման համար մոտ 100 հազար դրամի չափով գումար են հավաքում: Այս մասին մեզ տեղեկացրել էր ծնողներից մեկի անմիջական ազգականը, ով դժգոհել էր, թե ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում այդ գումարը տրամադրել:

 

Այսօր՝ մայիսի 25-ին, նյույն դպրոցի 9-րդ դասարանի որոշ աշակերտների ծնողներ դիմելով armtimes.com-ի խմբագրություն տեղեկացրել են, որ իրենք 100 հազար դրամ չեն հավաքում: Վերջիններիս խոսքով, նույնիսկ Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունը նրանց զգուշացրել է, որ որեւէ միջոցառում չկազմակերպեն:

 

«Տեղեկությունը սխալ է, մենք այդքան գումար չունեինք, որ տայինք: Ես չգիտեմ ում է ձեռնտու նման տեղեկություններ տրամադրելը: Երեխաները շատ տխրեցին, որ իմացան, թե «վերջին դասը» չի թույլատրվում կրթության վարչության կողմից, բայց մենք այդքան գումար չենք հավաքել: Ողջ ծախսերը եղել է 2000 դրամի պատմություն»,- ասաց 9-ի ա դասրանաի աշակերտներից մեկի ծնող Լիլիթ Աստանյանը:

 

Շիրակի մարզի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «վերջին դաս» միջոցառումը չի արգելվել թիվ 41 դպրոցում, այլ պարզապես խիստ զգուշացրել է, որ զերծ մնան խոշոր չափի դրամական միջոցներ ծախսելուց:

 

Այս տարի Շիրակի մարզում 12-րդ դասարանը ավարտելու է մոտ 2000 շրջանավարտ: Վարչության պետի խոսքով՝ վերսհկողություն իրականացվում է մարզի բոլոր դպրոցներում:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ