Հասարակություն - Ֆեյսբուքը սկսել է միլիոնների հասնող գումարներ կողոպտել հայ բլոգերներից. Սա նաև ՀՀ կառավարության խնդիրն է.Արման Թումասյան

Երբ քո երկրի բլոգերների ֆինանսական ներդրումները կորում են, դա քո երկրի կառավարության համար պետք է լուրջ ահազանգ դառնա, այլ ոչ թե նույնիսկ ուշադրության չարժանանա:

 

Հարգելի հայրենակիցներ՝ ես Արման Թումասյանս` Հայաստանի ֆեյսբուքյան տիրութում ունեմ բավականին խմբեր, էջեր և համապատասխան գործառույթներ եմ իրականացնում, որոնք համապատասխանում են ֆեյբուքյան կանոններին և չեն հակասում Հայաստանի հանրապետության մոտեցումներին տվյալ ոլորտում: Թող  որպես անհամեստություն չհնչի, բայց իմ և իմ թիմակիցների շնորհիվ այսօր 1 միլ. 650 հազ հայ օգտատերեր, հնարավորություն են  ստացել կենտրոնացված լրատվություն ստանալ ՀՀ գրեթե բոլոր կայքերից: Պետք է նշեմ, որ բացի ինձանից , տվյալ գործունեությամբ կան նաև այլ զբաղվողներ, որոնք նույնպես իրենց ավանդն ունեն հայաստանյան ֆեյսբուքյան տիրույթի զարգացման գործում: Սակայն այն ինչ վերջին ժամանակներս կատարվում է ֆեյսբուքում լուրջ մտորելու տեղիք է տալիս: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ՀՀ շատ բլոգերներ կորցրել են միլիոնավոր դրամներ: Փորձեմ բացատրել թե ինչպես: Որպեսզի արդյունավետ գործել մեզ անհրաժեշտ են էջեր և խմբեր: Մասնավորապես էջերի պարագայում լայքերի առկայությունը պարտադիր է: Այդ պատճառով ֆեյսբուքն ունի հատուկ ծառայություն, որտեղից մենք լայքեր ենք գնում: Եվ արի ու տես, որ այդ գնված լայքերը ֆեյսբուքի թեթև ձեռքով՝ էջը դեակտիվացնելով զրոյանում է: Այսինքն մենք մեկ շաբաթ առաջ վճարելով ֆեյսբուքին Ն… գումար գնում ենք որոշ քանակի լայքեր, դրա հիման վրա էջեր ենք ձևավավորում, արդյունքում ֆեյսբուքյան ադմինիստրացիայի քմահաճույքով էջը անհետանում է և ստացվում է, որ մենք արդյունքում ոչ գումարն ունենք ոչ էլ լայքերը:  Սա իսկապես լուրջ խնդիր է և դա միայն մեր խնդիրը չէ, այլ խնդիրն է նաև այն պետության որի քաղաքացիներն են հանդիսանում բլոգերները:

 

Ես և իմ թիմակիցները հաշվի առնելով այս ամենը, մի քանի օրից հանդես կգանմք պաշտոնական հայտարարությամբ, կստեղծենք հատուկ խումբ, որն էլ իր վրա կվերցնի նման արտավոր երևույթի վերացման պայքարի ողջ բեռը: Մենք մոտ օրերս այցելելու ենք ԱՄՆ դեսպանատուն և պահանջելու, որպեսզի նրանք այս հարցը իրենց լիազորույթունների շրջանակներում բարձացնեն ֆեյսբուքյան կենտրոնական գրասենյակի առջև:

 

Շուտով հատուկ գրությամբ մենք կստեղծենք ֆեյսբուքյան միջոցառում և այնտեղ կհրավիրենք բոլոր նրանց ովքեր պատրաստվում են մեզ հետ կողք կողքի պայքարել այս հարցին շուտափույթ լուծում տալու համար:

 

 

Նյութը՝ hartak.am-ի

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ