Հասարակություն - «Փոքրիկը պետք է զգա, որ մանկապարտեզն իր երկրորդ տունն է»

Մի առիթով ռուս հանճարեղ գրող Ֆեոդոր Դոստոևսկին ասել է․ «Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը»։ Անհերքելի է՝ երեխայի դաստիարակությունը սերտորեն կապված է նրա անձի ձևավորուման ու հետագա զարգացման հետ։ Դաստիարակությունից են կախված փոքրիկի կողմից իրականության ընկալումը, նրա հարաբերությունները մարդկանց հետ: Մանկապարտեզները և նախակրթարանները այն կառույցներն են, որտեղ ոչ միայն անցնում է երեխայի առօրյան, այլև ձևավորվում է նրա անհատականությունը։ Անժխտելի է՝ երեխան դաստիարակություն է ստանում ոչ միայն տանը, այլև կրթօջախում։

 

Tesaket.info-ի թղթակիցը օրերս եկել է «Անյուտկա» մանկապարտեզում, որտեղ փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել։ Երեխաները հուզված էին և, միևնույն ժամանակ, ուրախ, չէ՞ որ նրանց համար յուրաքանչյուր հանդես յուրահատուկ տոն է։

 

«Անյուտկա» մանկապարտեզի տնօրեն Կարինե Օհանյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց՝ մանկապարտեզում հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ, հաշվետու համերգներ, որոնք հետատրքիր են և՛ փոքրիկների, և՛ նրանց ծնողների համար։

 

Կարինե Օհանյանը վստահ է ՝ մանկապարտեզում պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի փոքրիկը զգա՝ դա իր երկրորդ տունն է, տուն, որտեղ իրեն սիրում են և սպասում։

 

«Ես ուշադրություն եմ դարձնում ուսումնական ծրագրերի իրականացմանը։ Երեխայի նկատմամբ սերը, խնամքը, հոգատարությունը և ուշադրությունը շատ կարևոր են։ Բացի այդ՝ մենք հաճախ ենք կազմակերպում էքսկուրսիաներ, որպեսզի երեխաները տվյալ թեման ավելի լավ յուրացնեն։ Ավելի քան 40 տարի է, ինչ զբաղվում եմ մանկավարժի աշխատանքով․ սիրում եմ իմ աշխատանքը։ Երտասարդ կադրերին անհրաժեշտության դեպքում խորհուրդներ եմ տալիս, որպեսզի վերջիններս ճիշտ աշխատեն ու երեխաներին ճիշտ դաստիարակեն։ Երբ երեխան մտնում է մանկապարտեզ, պետք է հասկանա, որ մտնում է կրթօջախ, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանա, որ այստեղ կա սեր, հոգատարություն, ջերմություն, ուշադրություն։ Ես ունեմ սաներ, ովքեր ինձ «տատիկ» են ասում։ Այսինքն՝ նրանք այստեղ ստանում են և՛ կրթություն, և՛ սեր, և՛ գուրգուրանք», - նշեց Կարինե Օհանյանը։

 

Միջոցառումից հետո զրուցեցինք փոքրիկներից մի քանիսի հետ։ Պարզվեց, որ, իսկապես, վերջիններս սիրով են հաճախում մանկապարտեզ, ոմանք էլ նույնիսկ դժգոհություն են հայտնում, երբ գալիս է տուն գնալու ժամանակը։ Սա խոսում է այն մասին, որ «Անյուտկա» մանկապարտեզի տնօրինությունը, աշխատակազմը իսկապես կարողացել է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ փոքրիներն իրենց պաշտպանված ու սիրված են զգում և ամեն օր տուն գնում մի նոր բան սովորած, ոգևորված և բարձր տրամադրությամբ։

 


Մանրամասները՝ տեսանյութերում

 

 

 

 

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ