Մամուլ - «60 կամ 70 տոկոս քվեներով հաղթանակ տանելը բնորոշ է ավտորիտար կամ միակուսակցական երկրներին». Արայիկ Պապիկյան. 168.am

«60 կամ 70 տոկոս քվեներով հաղթանակ տանելը բնորոշ է ավտորիտար կամ միակուսակցական երկրներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը։

 

Նրա խոսքով՝ այս ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով դիտարկելու դեպքում պետք է նշել, որ խորհրդարանական երկրներում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, ընտրական գործընթացում հաղթանակ տանում են՝ մոտ 35-40 տոկոս քվեներ ստանալով։

 

«Այ, այդ դեպքում նոր կարելի է խոսել ժողովրդավարության և ընտրությունների ազատ և արդար լինելու մասին։ Մենք, ցավոք սրտի, այդպիսի պատկեր չունենք։ Մեկ այլ բան ևս՝ մինչ ընտրությունների նախնական արդյունքը հայտարարելն ընտրությունների մասնակցած բոլոր ուժերը միմյանց շնորհավորում են. մենք նաև դա չունենք։ Սա վկայում է այն մասին, որ ընտրությունները Հայաստանում ոչ միայն թափանցիկ չեն, այլև չեն ծառայում իրենց նպատակին»,- ասաց փաստաբանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ